Նիկո Գոնսալես
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 3, 2002[1] (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա[1] | ||
Հասակ | 1,91 մետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Նիկոլաս Գոնսալես Իգլեսիաս (իսպ.՝ Nicolás González Iglesias, հունվարի 3, 2002[1], Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիա[1]), ավելի հայտնի է որպես Նիկո Գոնսալես (իսպ.՝ Nico González), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա»-ի կիսապաշտպան, որը վարձավճարով հանդես է գալիս «Վալենսիա» ակումբում ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոն 2013 թվականից «Բարսելոնա» ակադեմիայի սան է[2]։ 2019 թվականի մայիսի 19-ին նա նորամուտն է նշել ակումբի երկրորդ թիմի կազմում Սեգունդա Բ-ի «Կաստելոնա» ակումբի դեմ խաղում[3]։ 2019/20 մրցաշրջանը Նիկոն անցկացրել է «կապտանռնագույնների» պատանեկան ակումբում[2] և չի խաղացել ոչ մի խաղ «Բարսելոնա Բ»-ի կազմում։ Հաջորդ մրցաշրջանում նա տեղափոխվել է երկրորդ թիմ և մասնակցել է Իսպանիայի երրորդ լիգայի 23 խաղի։ 2021/22 խաղաշրջանում կիսապաշտպանին սկսել են ընդգրկել «Բարսելոնա»-ի առաջին կազմի մարզումնեին և խաղերին։ Նիկոյի պաշտոնական նորամուտը «կապտանռնագույնների» կայացել է 2021 թվականի օգոստոսի 15-ին Իսպանիայի պրիմիերայի «Ռեալ Սոսիեդադ» ակումբի դեմ խաղում, նա դաշտ է դուրս եկել խաղի 83-րդ րոպեին՝ փոխարինելով Սերխիո Բուսկետսին և մեկ րոպե անց ստացել է դեղին քարտ[4]։ Նիկոն առաջին գոլը խփել է 2021 թվականի դեկտեմբերի 12-ին «Օսասունա»-ի դեմ խաղում (2:2)՝ հանդիպման 12-րդ րոպեին Գավիի փոխանցումով բացելով խաղի հաշիվը։ Հաջորդ տուրում՝ դեկտեմբերի 8-ին, Նիկո Գոնսալեսին կրկին հաջողվել է խաղի 85-րդ րոպեին «Էլչէ» ակումբի դեմ տնային խաղում խփել հաղթական գնդակ (3:2)։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018-2019 թվականներին Նիկոն պաշտպանել Է Իսպանիայի մինչև 17 տարեկանների հավաքականի գույները և նրա կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 7 հանդիպում[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոյի հայրը՝ Ֆրան Գոնսալեսը, «Դեպորտիվո Լա Կորունյա»-ի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ է[6]։ Քեռին՝ Խոսե Ռամոնը, նույնպես ֆուտբոլիստ էր և խաղում էր «Դեպորտիվո»-ի, ինչպես նաև մի քանի ավելի համեստ թիմերի կազմում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.bdfutbol.com/en/j/j23912.html
- ↑ 2,0 2,1 Nico at players.fcbarcelona.com Արխիվացված 2021-08-15 Wayback Machine(անգլերեն)
- ↑ Отчёт о матче «Кастельон» — «Барселона B» Արխիվացված 2021-08-15 Wayback Machine(անգլերեն)
- ↑ Отчёт о матче «Барселона» — «Реал Сосьедад» Արխիվացված 2021-08-15 Wayback Machine(անգլերեն)
- ↑ Nico González at Transfermarkt Արխիվացված 2021-08-15 Wayback Machine(անգլերեն)
- ↑ Fran González at BDFutbol Արխիվացված 2021-06-23 Wayback Machine(անգլերեն)
- ↑ José Ramón González Pérez at BDFutbol Արխիվացված 2021-06-23 Wayback Machine(անգլերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на официальном сайте «Барселоны»(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկո Գոնսալես» հոդվածին։ |
|
- Հունվարի 3 ծնունդներ
- 2002 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բարսելոնա B-ի ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ